Մեր մասին

Բարձր տեխնոլոգիաները թափանցում են մեր առօրյան ու հեշտացնում այն: Նույնիսկ այնքան հեշտ թվացող գործողությունը, ինչպիսին տաքսի պատվիրելն է, շատ ավելի արագ ու հաճելի է, եթե շրջանցում ես դիսպետչերի հետ շփումն ու պարզապես նշում երթուղու սիզբն ու ավարտը։

Օնլայն տաքսի ծառայությունը լայն կիրառում ունի ամբողջ աշխարհում։ Դեռ ավելին. օնլայն տաքսի պատվիրելն այնքան հստակ կազմակերպված ու ժամանակի կողմից ստուգված գործընթաց է, որ ազատում է մեզ նորարարություն կիրառելու անհրաժեշտությունից։ Այնպես որ, մեր կողմից առաջարկվող ծառայությունը՝ ստուգված ու գերազանց աշխատող համակարգ է, որը հարմարեցրել ենք տեղական առանձնահատկություններին։

 

Հանդիսանալով ռուսաստանյան Sedi ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մենք առաջարկում ենք բոլոր հետաքրքրված անձանց սկսել կամ կատարելագործել իրենց տաքսի բիզնեսը Sedi Manager ծրագրի օգնությամբ:

Հուսանք, մեր համագործակցությունն արդյունավետ ու հաճելի կլինի!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2013 Մեր մասին. Online-Taxi.am
Шаблоны Joomla